ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի և էներգետիկ օբյեկտներին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի նավահանգստային ենթակառուցվածքի և էներգետիկ օբյեկտներին։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածներն իրականացվել են օպերատիվ-մարտավարական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու միջոցով։ Թիրախների թվում եղել են նաև Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկ կենտրոնները, ինչպես նաև ուկրաինական ստորաբաժանումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 144 շրջաններում։
ՌԴ ՊՆ-ն հիշեցրել է նաև, որ հուլիսի 6-ի գիշերը ռուսական բանակը զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինայի տարածքին։ Ըստ նախարարության՝ թիրախավորվել էին վառելիքաէներգետիկ և ռազմարդյունաբերական համալիրների ձեռնարկություններ, ինչպես նաև ռազմական օդանավակայաններ Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Չեռնիգովի մարզերում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ