Նիդեռլանդները հայտարարել են, որ այլևս չեն կարող նոր ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային
Համաշխարհային Մամուլ
Նիդեռլանդների պաշտպանության նախարար Դիլան Յեշիլգյոզ-Զեգերիուսը հայտարարել է, որ երկիրն այլևս հնարավորություն չունի Ուկրաինային նոր ուղղակի ռազմական օգնություն տրամադրելու։ Նրա խոսքերը փոխանցում է Bloomberg-ը՝ ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովի շրջանակում տված հարցազրույցից։
«Մենք՝ Նիդեռլանդներս, այլևս նման հնարավորություն չունենք, քանի որ արդեն շատ մեծ աջակցություն ենք ցուցաբերել», — նշել է նախարարը։
Յեշիլգյոզ-Զեգերիուսը հավելել է, որ շարունակելու է կոչ անել մյուս երկրներին աջակցել Կիևին, քանի որ Նիդեռլանդները, իր խոսքով, արդեն արել են առավելագույնը։ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների նոր մատակարարումների վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ երկիրը «հասել է իր հնարավորությունների սահմանին»։
Ավելի վաղ Նիդեռլանդների կառավարությանն առընթեր Միջազգային հարցերով խորհրդատվական խորհուրդը (AIV) առաջարկել էր հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայում տեղակայել միջազգային ռազմական առաքելություն, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստանալ նաև ռազմական ուժ կիրառելու մանդատ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ