Իտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներին
Աշխարհ
Իտալիայի կառավարությունը այլևս չի արձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոցցանցերում սադրիչ հրապարակումներին՝ դաշնակիցների շրջանում հակասություններ չբորբոքելու համար, ասվում է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանիի հայտարարության մեջ։
Նա ասել է, որ Թրամփը «սիրում է սադրանքները, հատկապես սոցիալական ցանցերում»։
«Մենք որոշել ենք այլևս չպատասխանել նման մեկնաբանություններին, որպեսզի չբորբոքենք մեր դաշնակիցների շրջանում հակասություններ», - La Stampa-ին տված հարցազրույցում ասել է Տայանին։
Նա նաև կարծիք է հայտնել, որ «տրանսատլանտյան հարաբերությունների ուժը շատ ավելի մեծ է, քան մեկ գրառումը կամ ուժեղ հայտարարությունը»՝ հավելելով, որ Հռոմը «Միացյալ Նահանգների բարեկամն է և մնում է»։
Նախորդ օրը Թրամփը Truth Social-ում ծաղրել էր Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ տեղադրելով նրա լուսանկարը, որտեղ նա նայում է իրեն՝ «անհրաժեշտ է արգելող հրաման»։ Դրանից առաջ ամերիկացի առաջնորդը և Իտալիայի վարչապետը կոշտ խոսքեր էին փոխանակել։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը մեղադրել է Իտալիայի վարչապետին անշնորհակալության և իր հավանության վարկանիշը բարձրացնելու փորձի մեջ՝ G7 գագաթնաժողովում նրա հետ լուսանկարվելով։ Ի պատասխան՝ Մելոնին խորհուրդ տվեց Թրամփին առաջնահերթություն տալ սեփական ժողովրդականությանը, ընդգծելով, որ նրա հետ իր բարեկամությունը չի նպաստում իր հավանության վարկանիշին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ