Աֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ խորհրդակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մահամուդ Ալի Յուսուֆը նշել է, որ աֆրիկյան երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններ են պահպանել Ռուսական կայսրության ժամանակներից։
«Ռուսաստանը մեծ երկիր է, որը պատմականորեն հարաբերություններ է պահպանել Աֆրիկյան մայրցամաքի հետ՝ նույնիսկ Խորհրդային Միությունից առաջ, Ռուսական կայսրության ժամանակներում։ Այս հարաբերությունները զարգացել են պատմության ընթացքի և միջազգային աշխարհաքաղաքականության փոփոխությունների հետ մեկտեղ», - ասել է նա։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Աֆրիկյան միությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ շահի հիման վրա։ Յուսուֆի խոսքով՝ «քաղաքական երկխոսությունը Մոսկվայի հետ կվերաճի ռազմավարական գործընկերության»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ