Անաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համար
Հասարակություն
«Ռուսաստանի առաջին փոխմիսս-2014» տիտղոսակիր, մոդել Անաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է նախկինում կատարած որոշ պլաստիկ վիրահատությունների համար։ Այդ մասին նա պատմել է Լեյսան Ուտյաշևայի «Дерзкая готовка» հաղորդման ընթացքում։
30-ամյա մոդելը հայտնել է, որ ժամանակին կրծքի մեծացման վիրահատություն է կատարել իմպլանտների միջոցով, սակայն երկրորդ երեխայի ծնունդից հետո մտադիր է դրանք հեռացնել և կրծքի չափը փոքրացնել, որպեսզի այն ավելի բնական տեսք ունենա։
«Վերջին շրջանում ես ինձ շատ գրավիչ և սեքսուալ եմ զգում առանց այդ ամենի։ Անկեղծ ասած՝ ուզում եմ նաև փոքրացնել կուրծքս։ Երկրորդ երեխայիս ծնվելուց հետո դա անպայման կանեմ», — ասել է Ռեշետովան։
Նա նաև պատմել է, որ վերականգնել է շուրթերի բնական տեսքը՝ հրաժարվելով նախկինում կատարված ծավալային փոփոխություններից։ Ռեշետովայի խոսքով՝ երբ նայել է մինչև 18 տարեկանի իր լուսանկարները, հասկացել է, որ արտաքին փոփոխությունների կարիք չի ունեցել, սակայն ժամանակին ենթարկվել է գեղեցկության պարտադրված չափանիշներին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ինքն էլ դարձել է այդ չափանիշների ազդեցության զոհը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ