Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել Ուկրաինային
Աշխարհ
Նիդեռլանդները սպառել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու իր կարողությունները և կոչ կանի մյուս երկրներին օգնել Կիևին, երեքշաբթի օրը հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուսը։
«Մենք՝ Նիդեռլանդները, այլևս կարողություններ չունենք, քանի որ շատ բան ենք արել», - ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար հրթիռների մատակարարման Ուկրաինայի նոր խնդրանքների մասին հարցին՝ նախարարն ասել է, որ իր երկիրը գտնվում է իր հնարավորությունների «սահմանագծին»։
Պաշտպանության նախարարը հավելել է, որ մտադիր է կոչ անել այլ երկրներին աջակցություն ցուցաբերել Կիևին, նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ