Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհայտարարի, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի դաշինքի երկրների համար
Աշխարհ
ՆԱՏՕ-ի առաջնորդները Անկարայի գագաթնաժողովում կհայտարարեն, որ Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք, և որ Հորմուզի նեղուցը պետք է մնա ազատ նավարկության համար, հատկապես ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ժամանելուն պես։
«Ես նաև ակնկալում եմ, որ առաջնորդները կքննարկեն Իրանի հարցը։ ՆԱՏՕ-ն կհաստատի, որ Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային կարողություններ և Հորմուզի նեղուցում նավարկության ազատության սկզբունքը։
Այն պետք է լինի լիովին բաց. սա ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների համար կարևոր կետ է», - ասել է Ռյուտեն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ