Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար
ՀասարակությունԵթե Ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ վարելու իրավունքից զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու Ձեր վարորդական վկայականը։
Ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝
▪️ անձը հաստատող փաստաթուղթ,
▪️50 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005003810128),
▪️ նոր վարորդական վկայական ստանալու համար նաև պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 12 000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6 000 ՀՀ դրամ, եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։
Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։
Հերթագրման կարգը՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ