Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ։
«Թուրքիան կստանա F-35-ներ», - ասել է նա Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ՝ դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ երեքշաբթի երեկոյան Անկարայում Թրամփի հետ բանակցություններից հետո ակնկալում է ԱՄՆ-ի դրական որոշում F-35 կործանիչների վերաբերյալ։
2017 թվականին Թուրքիան Ռուսաստանից 2,5 միլիարդ դոլարով ձեռք բերեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս գումարտակ։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտը» (Ռոստեխ պետական կորպորացիայի մաս) հայտնեց, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարվել է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ների գնդի մատակարարման պայմանագրի ստորագրումից հետո Անկարան բացառվեց ԱՄՆ-ի կողմից նոր սերնդի F-35 կործանիչների մշակման ծրագրից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ