Թուրքիան ուսումնասիրում է «Կապույտ հոսք» գազատարի վրա հնարավոր հարձակման մասին տեղեկությունները
Թուրքիա
Թուրքիայի իշխանությունները ստուգում են «Կապույտ հոսք» գազատարի ենթակառուցվածքի վրա անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման վերաբերյալ հրապարակված տեղեկությունները։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը։
«Մենք ուսումնասիրում ենք ստացվող տեղեկությունները։ Անհրաժեշտության դեպքում Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները կգործեն ռուսական կողմի հետ համակարգված», — նշել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, Ռուսաստանի տվյալներով, Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Կրասնոդարսկայա» կոմպրեսորային կայանի վրա, որն օգտագործվում է Թուրքիա բնական գազի արտահանման համար՝ «Կապույտ հոսք» գազատարով։ Ըստ հաղորդագրության՝ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:51-ին, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ