Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնին
Տնտեսություն
Համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի գինը հուլիսի 8-ի առևտրի ընթացքում առաջին անգամ հունիսի 22-ից ի վեր գերազանցել է 79 դոլարը մեկ բարելի դիմաց։ Այդ մասին վկայում են Investing հարթակի տվյալները։
Առևտրի ընթացքում Brent-ի գինը բարձրացել է մինչև 79,24 դոլար, իսկ ավելի ուշ նվազել է՝ կազմելով 78,72 դոլար։ Չնայած դրան՝ նախորդ առևտրային օրվա փակման համեմատ աճը կազմել է ավելի քան 6 տոկոս։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ նավթի թանկացման հիմնական պատճառը ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) կողմից Իրանի նավթի հետ գործարքներ իրականացնելու ընդհանուր լիցենզիայի չեղարկումն է։ Սկզբում այն պետք է գործեր մինչև օգոստոսի 21-ը, սակայն այժմ արդեն կնքված գործարքները պետք է ավարտվեն մինչև հուլիսի 17-ը։
Փորձագետները նշում են, որ շուկայի վրա ազդեցություն է ունեցել նաև Մերձավոր Արևելքում լարվածության սրացումը։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թեհրանի նոր հարձակումները խախտում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել Իրանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ