Պենտագոնի ղեկավարը չեղարկել է Իսրայել կատարելիք այցը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չեղարկել է չորեքշաբթի նախատեսված այցը Իսրայել, որի ընթացքում պետք է հանդիպեր վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տեղեկություններով՝ այցի չեղարկման պատճառը դարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքին հասցված ռազմական հարվածների մեկնարկը։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող ավելի քան 80 օբյեկտի։ Վաշինգտոնը նշել է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա կատարված հարձակումների, մինչդեռ Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Նախօրեին հաղորդվել էր, որ Հեգսեթը պատրաստվում է առաջին պաշտոնական այցը կատարել Իսրայել, որտեղ նախատեսվում էին բանակցություններ Բենիամին Նեթանյահուի հետ։ Քննարկումների թեմաներից մեկը պետք է լիներ նաև Իսրայելի մտահոգությունները՝ կապված Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր վաճառքի հետ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ