Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Աշխարհ
Ռուսաստանի ԳԱ Եվրոպայի ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Ֆյոդորովի կարծիքով՝ Ֆրանսիայի աջ ուժերի առաջնորդ Մարին Լը Պենը 2027 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորություն կունենա միայն այն դեպքում, եթե երկրորդ փուլում մրցի ձախ քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնի հետ։ Այդ մասին նա հայտնել է НСН-ին։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Լը Պենը, ամենայն հավանականությամբ, կհասնի ընտրությունների երկրորդ փուլ, սակայն եթե նրա մրցակիցը լինի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական ժառանգորդը, ապա չափավոր ընտրողները կկենտրոնանան վերջինիս շուրջ։
Ֆյոդորովի խոսքով՝ Լը Պենի համար առավել շահավետ տարբերակը կլինի մրցակցությունը Մելանշոնի հետ, քանի որ այդ դեպքում աջ և կենտրոնամետ ընտրողների մի մասը կարող է նախընտրել նրան՝ որպես «ավելի փոքր վտանգ»։
Ավելի վաղ Մարին Լը Պենը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։ Սակայն ավելի ուշ Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել նրա նկատմամբ կայացված մեղադրական վճիռը՝ Եվրամիության միջոցների ոչ նպատակային օգտագործման գործով, ինչը կարող է բարդացնել նրա մասնակցությունը ընտրություններին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ