Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա
Աշխարհ
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարություններին՝ կրկին ընդգծելով, որ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։
«Երեկ լսեցի ԱՄՆ նախագահի հայտարարությունը, և, ցավոք, կարծում եմ, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում լիովին հստակ է։ Մեր դիրքորոշումը նույնպես չի փոխվել. Գրենլանդիան, իհարկե, չի վաճառվում», — ասել է Ֆրեդերիկսենը։
Նա հավելել է, որ Դանիան և Գրենլանդիան իրենց դաշնակիցներից ակնկալում են հարգել կղզու ապագայի վերաբերյալ իրենց ինքնուրույն որոշումները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել էր, որ ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն վերահսկողություն ստանա Գրենլանդիայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ կղզին բավարար աջակցություն չի ստանում Դանիայից, իսկ Կոպենհագենը, ըստ Թրամփի, բավարար միջոցներ չի հատկացնում դրա զարգացման համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ