Սև ծովի ականների դեմ պայքարի խումբը կպաշտպանի ստորջրյա ենթակառուցվածքները
Աշխարհ
Սևծովյան ականազերծման աշխատանքային խումբը (MCM Black Sea), որի կազմում են Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան, ընդլայնել է իր մանդատը` ներառելով նաև նրանց ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը: Երեք երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները համապատասխան փաստաթուղթ են ստորագրել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
«Նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագրի փոփոխություն, որով ընդլայնվում է Սևծովյան ականազերծման աշխատանքային խմբի գործունեության շրջանակը` ներառելով Սև ծովում երեք երկրների կարևորագույն ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Սա ընդլայնում է խմբի հիմնական ականազերծման առաքելությունը` ներառելով Սև ծովում կապի մալուխների, խողովակաշարերի և այլ ենթակառուցվածքների պաշտպանությունը:
Սևծովյան ականազերծման աշխատանքային խումբը ստեղծվել է 2024 թվականին` լողացող ականների որոնման և ոչնչացման համար: Այն նաև սկսել է պարեկային գործունեություն իրականացնել 2024 թվականին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ