Փորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունը
Վերլուծական
ԱՄՆ-ն և Իրանը ներկայումս բավարար ռազմական ռեսուրսներ չունեն հակամարտությունը նոր մակարդակի հասցնելու համար։ Այդ կարծիքը «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում հայտնել է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արևելագետ Գրիգորի Լուկյանովը։
Նրա խոսքով՝ Իրանը կարողացել է վերականգնել իր ռազմական կառավարման համակարգն ու նախկին ներուժը, սակայն կողմերից ոչ մեկը դեռևս չի կուտակել այնպիսի լրացուցիչ ուժեր, որոնք թույլ կտան հակամարտությունը վերածել լայնածավալ պատերազմի։
Լուկյանովը նաև նշել է, որ ԱՄՆ-ը դժվար թե կարողանա կարճ ժամանակում Մերձավոր Արևելք տեղափոխել անհրաժեշտ լրացուցիչ ուժեր, այդ թվում՝ ավիակիր հարվածային խմբեր։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքը նույնպես վնասներ է կրել Իրանի հարվածների հետևանքով։
Փորձագետը կասկած է հայտնել նաև, որ Պարսից ծոցի երկրները կմիանան Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին՝ նշելով, որ դրանք շահագրգռված են Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման պահպանմամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, իսկ Թեհրանի հետ բանակցությունների շարունակումը, նրա խոսքով, «ժամանակի անիմաստ կորուստ» է։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ