ԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքով
Աշխարհ
Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր ռազմական բախումները բարդացնում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ իրավիճակը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանային կայունության վրա։
Կալասը նշել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները նախատեսում են հանդիպում անցկացնել Պարսից ծոցի երկրների գործընկերների հետ՝ քննարկելու ծովային անվտանգությունը և ազատ նավարկության պահպանման հարցերը։
Եվրամիությունը շարունակում է հանդես գալ դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորման օգտին և կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու իրավիճակի հետագա սրացումը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ