ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը 

«Հրապարակ»․ Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան

Հայկական Մամուլ

Հրապարակը գրում է.

«Քաղպայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստում՝ երեքշաբթի օրը, քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Շիրակի մարզային կառույցի տնօրեն, ինչպես նաեւ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի պարտված թեկնածու, ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հարցը։ Պարզվում է՝ Սարիկն իր վերցրած «ծանրաձողը գցել է ոտքին» եւ չի ուզում շարունակել պաշտոնավարումը ո՛չ ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնում, ո՛չ էլ ավագանիում` որպես խմբակցության ղեկավար, այլ ուզում է պատգամավորական մանդատը վերցնել ու գնալ խորհրդարան։ Նա ՔՊ նախընտրական ցուցակի անցողիկ տեղում է:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը գործարար Սամվել Կարապետյանից խլելուց հետո` մոտ մեկ տարի առաջ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին նշանակեց էլցանցերի Շիրակի մարզային կառույցի տնօրեն՝ այն հաշվարկով, որ կառույցը «քպականացնի» եւ ծառայեցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեներ բերելու գործին, սակայն ոչ միայն Գյումրու ընտրություններին Սարիկն ապաշնորհ գտնվեց եւ չհաղթեց Վարդան Ղուկասյանին, այլ նաեւ խորհրդարանական ընտրություններում Գյումրիից շռնդալից արդյունքներ չապահովեց ՔՊ-ի համար։ Սրան գումարած, կարծես ջրվում կամ առնվազն անորոշ ժամկետով հետաձգվում է Գյումրին զավթելու փաշինյանական ծրագիրը, որի մասին նա բացահայտ հայտարարեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Քանի որ Գյումրու ոչ ՔՊ-ական ավագանիները կարողացան միասնականություն դրսեւորել: Նրանք իշխանության պատժիչ մեքենայի եւ կալանավորումների դեմ «հակաթույն» գտան` յուրաքանչյուր թիրախավորված անձ հրաժարվում է մանդատից, որ ավագանիում ճգնաժամ չառաջանա, եւ մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, ու ավագանին շարունակում է աշխատել, համայնքային իշխանությունը ընդդիմությունը չի կորցնում։

Հիմա Սարիկ Մինասյանն ուզում է ապահովագրել իր առաջիկա հինգ տարին եւ դառնալ կոճակ սեղմող` առանց մեծ պատասխանատվության բարձր աշխատավարձ ստանալ, հետեւաբար՝ որոշել է հրաժարվել թե՛ ՀԷՑ-ի տնօրենի, թե՛ ավագանու խմբակցության ղեկավարի պաշտոններից: Նրա շրջապատից մեզ ասացին, որ Սարիկը կարծում է, որ ինքը վաստակել է դա, երբեմնի բարձր հեղինակությունն ի շահ ՔՊ-ի է օգտագործել ու վարկաբեկվել։
Վարչությունում հավանություն են տվել նրա ցանկությանը, սակայն, ըստ մեր աղբյուրների, եթե պետք լինի, եւ իշխանությունը կարողանա Գյումրիում արտահերթ զարգացումներ գեներացնել, ապա Սարիկը նորից վայր կդնի մանդատը, կվերադառնա Գյումրի։

Նշենք, որ մանդատը վայր է դնում նաեւ քաղաքն այս պահին փաստացի կառավարող Ավետիս Առաքելյանը՝ ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, որն աներոջ կալանավորումից հետո ի պաշտոնե դարձել է քաղաքապետ, քանի որ քաղաքապետի առաջին տեղակալն է։ Ավետիս Առաքելյանն ընդգրկված է Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» ցուցակում։

Մեզ ասացին, որ մինչեւ վերջերս նա կամուկացի մեջ էր՝ գնա՞լ խորհրդարան, թե մնալ հայրենի Գյումրիում։ Թերեւս, այս անորոշ վիճակն էր պատճառը, որ հետաձգվեց հուլիսի 3-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստը․ այն նշանակվել է հուլիսի 15-ին։ Իհարկե, նիստը հետաձգելու պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, որ Կոմունիստական կուսակցության ավագանու անդամ Լուսինե Անանյանը գրություն է ներկայացրել առողջական խնդիրների մասին եւ խնդրել է նիստը տեղափոխել, սակայն իրականում Ավետիս Առաքելյանին ժամանակ է պետք եղել՝ կողմնորոշվելու եւ դիրքորոշում հայտնելու։ Մանավանդ` ընդդիմությունն էլ սպասում էր ՍԴ որոշմանը:

Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 15-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստում նա կհայտարարի մանդատից հրաժարվելու մասին, նիստից հետո Գյումրիի ավագանին եռամսյա հանգստի կմեկնի, այլեւս նիստեր չեն գումարվի` մինչեւ սեպտեմբերի վերջը, իսկ դրանից հետո հնարավոր է առաջին տեղակալ ընտրվի Մարտուն Գրիգորյանի թիմակիցը, որը երեւի կին կլինի։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է
Ամենադիտված