Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել
Տնտեսություն
Այսօր՝ հուլիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա՝ մոտ 70 մետր բարձրություն ունեցող և սպառնում է նետվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նրա հետ ոստիկաններն ու փրկարարները բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին և անվտանգ իջնի։ Քաղաքացին հայտնում է, որ ինքը Ֆիդել Կաստրոն է, սակայն չի նշում, թե ինչ պատճառով է փորձում դիմել այդ քայլին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ