Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել
Աշխարհ
Հուլիսի 8-ին և 9-ին Իրանի տարածքում ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ևս 78-ը՝ վիրավորվել, հայտնել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։
«Հուլիսի 8-ին և 9-ին հրադադարի ժամանակ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել հինգ նահանգների վրա, որի արդյունքում մինչ օրս զոհվել է 14 և վիրավորվել 78 մարդ», - գրել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նրա խոսքով՝ 47 վիրավոր գտնվում է հիվանդանոցներում և շարունակում է բժշկական օգնություն ստանալ։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին