Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 39 մարդ է զոհվել
Աշխարհ
Չինաստանի հարավային Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Նաննինգ քաղաքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ, ևս ինը անհետ կորած է համարվում, հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նաննի փոխքաղաքապետ Դին Վեյը։
«Մինչ այժմ Նաննինգում մահացել է 39 մարդ ջրհեղեղի հետևանքով, այդ թվում՝ Լյուլան ջրամբարի ամբարտակի փլուզման պատճառով, իսկ ևս ինը դեռ անհետ կորած են համարվում», - ասել է Դին Վեյը։
Նա հավելել է, որ 39 ջրհեղեղի զոհերից 26-ը զոհվել են Հենչժոու շրջանի Լյուլան ջրամբարի ամբարտակի փլուզման հետևանքով։
Ավելի վաղ Գուանսի Չժուան ինքնավար շրջանի իշխանությունները ջրհեղեղի մասին նախազգուշացման մակարդակը բարձրացրել էին մինչև ամենաբարձր՝ կարմիր մակարդակի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել