Էստոնիան նախատեսում է Ուկրաինայից հեռահար զենք գնել
Աշխարհ
Էստոնիան նախատեսում է Ուկրաինայից հեռահար զենքեր և անօդաչու թռչող սարքեր գնել համագործակցության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրին։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Էստոնիան և Ուկրաինան համագործակցության համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ։
«Գործարքը նաև թույլ կտա Էստոնիային գնել զենք Կիևի պաշարներից: Էստոնիայի Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ նախանշել է քննարկման կոնկրետ կետեր, որոնք ներառում են հեռահար զենքեր և անօդաչու թռչող սարքեր», - նշվում է Euractiv հրատարակության մեջ:
Բացի այդ, ըստ Պևկուրի, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը «հնարավորինս շուտ» կայցելի Էստոնիա՝ համագործակցության ծրագրի իրականացումը սկսելու համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ