Կատարն ու Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքները
Աշխարհ
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդ ալ-Ռահման ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ ԱՄՆ-ի հետ վերջին ռազմական լարվածության ֆոնին, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը սոցիալական ցանցերում։
Հինգշաբթի վաղ առավոտյան Կատարի իշխանությունները մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ օդային հարձակման մասին նախազգուշացում են տարածել՝ Իրանի տարածքում ԱՄՆ-ի կողմից իրականացված ինտենսիվ ավիահարվածներից հետո։
«Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լարվածության սրման հետ կապված զարգացումները», - ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ