Լեհաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կվերադառնան երկիր
Աշխարհ
Ամերիկյան զորքերը կվերադառնան Լեհաստան ութ շաբաթվա ընթացքում, հայտարարել է երկրի ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։
«Ութ շաբաթվա ընթացքում ամերիկացի զինվորները կվերադառնան Լեհաստան, և մենք կրկին կհասնենք մոտավորապես 10,000 զինվորականի», - ասել է նա՝ ընդգծելով, որ դրանք կլինեն զինվորներ, որոնք չեն մասնակցում ներկայիս ռոտացիային։
Թոմչիկի խոսքով՝ պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հանդիպման ժամանակ քննարկվել են Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայության վերաբերյալ հետագա գործողությունները։
«Մենք արդեն գիտենք, թե ինչպիսին կլինի ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում։ Մենք գիտենք, որ դա ոչ մի կերպ չի ազդի Լեհաստանի վրա», - ասել է Թոմչիկը Polsat TV-ի «Գրաֆիտի» հաղորդման ժամանակ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ