«7 ժամ վիրահատություն՝ գայլի հարձակումից հետո․ 72-ամյա տղամարդու դեմքը վերականգնման կարիք ունի»
Հասարակություն
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում գայլի հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 72-ամյա Սուրեն Ծատրյանը 7 ժամ տևած վիրահատությունից հետո այսօր կտեղափոխվի Երևան՝ հետագա բուժումն ու վերականգնողական միջամտություններն իրականացնելու նպատակով։
Տուժածի դուստրը «Սյունիք Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է, որ հոր դեմքի հատվածում առկա են լուրջ վնասվածքներ, և անհրաժեշտ է իրականացնել պլաստիկ վերականգնողական վիրահատություն։
Հիշեցնենք՝ երեկ Քարահունջում գայլի հարձակման հետևանքով վնասվածքներ էին ստացել մի քանի բնակիչներ, այդ թվում՝ 2-ամյա երեխա։
Երեխայի առողջական վիճակը, սակայն, գնահատվում է բավարար․ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա մոտ երեք ժամ անց դուրս է գրվել բուժհաստատությունից։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ