Իրանը նոր հարվածներից հետո մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական հանցագործությունների մեջ
Աշխարհ
ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան գործողությունները որակել է որպես պատերազմական հանցագործություններ։
«Արտաքին գործերի նախարարությունը ամենախիստ կերպով դատապարտում է ԱՄՆ ահաբեկչական բանակի ագրեսիվ հարձակումները, որոնք, անկասկած, կազմում են ծանր ռազմական հանցագործություններ», - ասվում է նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Այս կապակցությամբ Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է «քաջարի իրանցի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իրենց երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը»։
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը հայտնել էր, որ հուլիսի 8-ին և 9-ին ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով տուժել են Իրանի հինգ նահանգներ։ Նա հայտարարել է, որ զոհվել է 14 իրանցի քաղաքացի, ևս 78-ը՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ