Մերցը հայտնել է ԱՄՆ-ից Tomahawk հրթիռների ձեռքբերման մասին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովի շրջանակում Գերմանիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռների գնման շուրջ։ Այդ մասին գրում է Die Zeit-ը։
«ՆԱՏՕ-ի հանդիպման կուլիսներում մենք ամերիկյան կառավարության հետ պայմանավորվեցինք ձեռք բերել Tomahawk հրթիռներ և տեղակայել դրանք Գերմանիայում», — ասել է Մերցը։
Նրա խոսքով՝ այս սպառազինության ձեռքբերումը կօգնի լրացնել Գերմանիայի պաշտպանության համակարգում առկա կարևոր ռազմավարական բացը։ Միաժամանակ կանցլերը նշել է, որ Եվրոպան, նույնիսկ ՆԱՏՕ-ի աջակցությամբ, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության ապահովման հարցում։
Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ում եվրոպական երկրների համար «անվճար ժամանակաշրջանն ավարտվել է»՝ աջակցելով ԱՄՆ-ի պահանջին, որպեսզի եվրոպական դաշնակիցներն ավելացնեն պաշտպանական ծախսերը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ