Տուվայում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են անհետ կորած երկու 12-ամյա աղջիկների մարմինները
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի Տուվայի Հանրապետությունում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են անհետ կորած երկու 12-ամյա աղջիկների մարմինները։ Այդ մասին հայտնել է հանրապետության Քննչական կոմիտեն։
Գերատեսչության տեղեկությամբ՝ աղջիկներից մեկի մարմինը հայտնաբերվել է Ենիսեյ գետի ափին՝ Կիզիլի շրջանի Սուկպակ գյուղի մոտ, իսկ երկրորդինը՝ Իյի-Տալ բնակավայրի հարակից տարածքում՝ Ուլուգ-Խեմի շրջանում։
Դեպքի վայր են մեկնել քննչական-օպերատիվ խմբերը, որոնք իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ և պարզում դեպքի բոլոր հանգամանքները։
Երկու աղջիկները անհետացել էին հուլիսի 1-ի երեկոյան, երբ դուրս էին եկել տնից և այլևս չէին վերադարձել։ Ավելի ուշ Ենիսեյ գետի ափին հայտնաբերվել էին նրանց բջջային հեռախոսներն ու կոշիկները, ինչից հետո հարուցվել էր քրեական գործ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ