Փաշինյանը՝ «Արարատցեմենտի» ապագայի մասին․ գործարանը կանցնի պետական կառավարման
Տնտեսություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատցեմենտի» հետագա գործունեության հարցին՝ հայտարարելով, որ ընկերությունը շուտով կդառնա պետական, իսկ կառավարման գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգով՝ նշանակված կառավարչի միջոցով։
«Օրինականությունը պետք է վերականգնվի և գործընթացները պետք է լինեն տրամաբանության սահմաններում։ Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ վճիռները հերթով մտնում են օրինական ուժի մեջ»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ նախկինում ևս զգուշացրել է այն անձանց, ովքեր, ըստ նրա, կարող են փորձել իրավիճակը օգտագործել այլ նպատակներով։
«Եկեք՝ այսօր նման քայլեր չանենք։ Հիշեցնեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքը։ Կապանում ես զգուշացրել էի՝ մարդիկ, որոնք պատվերով գործողություններ են անում, հեռացվելու են աշխատանքից։ Հունիսին ասացի, օգոստոսին արդեն ազատված էին, մի մասն էլ դատապարտվեց»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը «Արարատցեմենտի» աշխատակիցներին կոչ է արել չներքաշվել նման գործընթացների մեջ՝ նշելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ երկարատև խնդիրներ։
«Նրանք, ովքեր նման գործողություններ կիրականացնեն կամ մարդկանց վրա ճնշում կգործադրեն, կհեռացվեն աշխատանքից։ Այո՛, ըստ էության՝ սա նախազգուշացում է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ