Էրդողանը ԵՄ առաջնորդներին՝ Կոշտային և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նվիրել է ատրճանակներ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին Էրդողանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Անտոնիու Կոշտային և Եվրամիության մի շարք առաջնորդների հրաժեշտի խորհրդանշական նվերներ է հանձնել՝ փորագրված ատրճանակներ։ Ըստ նույն տեղեկությունների՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անվտանգության ծառայությունը նվերները վերցրել էր ստուգման նպատակով՝ նախքան դրանք փոխանցելը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նվիրած անհատականացված ատրճանակներից մեկը, ըստ հաղորդումների, պատահաբար հայտնվել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի պատվիրակության մոտ։
Նվերը չէր բացվել մինչև Բելգիա հասնելը, որտեղ պարզվել է, որ ատրճանակը լիցքավորված է մարտական փամփուշտներով։ Դրանից հետո այն անմիջապես հանձնվել է օդանավակայանի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացակարգերի իրականացման համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ