Fars. ԱՄՆ-ն պայթեցրել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամուրջը
Աշխարհ
Անցած գիշեր Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող կամրջին, որը երկիրը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող տրանսպորտային միջանցքի մի մասն է, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ հարվածը թիրախավորել է Գոլեստան նահանգի Աքկալա շրջանում՝ Թուրքմենստանի սահմանի մոտ գտնվող երկաթուղային կամուրջը։
Նշվել է, որ Ռուսաստանից Իրան բեռներ էին մտնում այս երթուղով։ Ավելին, Չինաստանը եռապատկել է իր ապրանքների առաքումները դեպի Իրան այս երթուղով՝ ԱՄՆ-ի կողմից ռազմածովային շրջափակում սահմանելուց հետո։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել