Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքը
Հասարակություն
Սրտաբան Մահբուբ Ալամը հայտարարել է, որ այն պնդումը, թե միայն դառը շոկոլադն է օգտակար, իսկ կաթնայինը՝ վնասակար, ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին նա ասել է The Times of India-ին տված հարցազրույցում։
Բժշկի խոսքով՝ ավելի քան 21 հազար մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ օրական մինչև 100 գրամ շոկոլադ օգտագործած մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկն ավելի ցածր է եղել։ Միևնույն ժամանակ հետազոտության մասնակիցների մեծ մասն օգտագործել է ոչ թե դառը, այլ կաթնային շոկոլադ։
Սակայն մասնագետը շեշտել է, որ այդ արդյունքները չեն ապացուցում, թե կաթնային շոկոլադն ինքնին օգտակար է։ Նրա խոսքով՝ դրանք պարզապես ցույց են տալիս, որ սննդամթերքը չի կարելի գնահատել միայն «օգտակար» կամ «վնասակար» սկզբունքով։
Միաժամանակ Ալամը նշել է, որ դառը շոկոլադն իսկապես պարունակում է մոտ 70 տոկոսով ավելի շատ ֆլավանոլներ, որոնք նպաստում են արյունատար անոթների առողջությանը և կարող են օգնել նվազեցնել խոլեստերինի մակարդակը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ