«Արարատցեմենտ»-ում կվերսկսվի աշխատանքը. Էդգար Զաքարյան
Հայաստան
Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Էդգար Զաքարյանը «Արարատցեմենտ»-ում աշխատակիցների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ընկերությունը վերսկսում է աշխատանքը։
«Աշխատանքային պրոցես էր, կարծում եմ, լավ ընթացավ։ Հիմա գործարանը սկսում է աշխատանքը, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն և վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի»,-ասել է Էդգար Զաքարյանը։
Հիշեցնենք՝ ԲԳՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում: Այսօր փոխնախարար Զաքարյանն այցելել էր գործարան, հանդիպել աշխատակիցներին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ