Պաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին
Աշխարհ
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ստորագրել է հրամանագիր ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, Պաղեստինի ղեկավարի հրամանագիրը հրապարակել է WAFA լրատվական գործակալությունը։
Հրամանագրով կոչ պաղեստինցիներին կոչ է արվում «Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում մասնակցել ազատ և ուղղակի խորհրդարանական ընտրություններին՝ Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամներ ընտրելու համար»։
Նշվում է, որ նախագահի որոշումն «ուղղված է ժողովրդավարության հիմքերի ամրապնդմանը և Պաղեստինի Պետությունում սկսված ընտրական գործընթացի ավարտին»։
Նաև նշում է, որ նախագահական ընտրությունների օրը, որը պլանավորված է հաջորդ տարվա առաջին եռամսյակում, «կորոշվի ավելի ուշ՝ օրենքին համապատասխան»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ