Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել
Աշխարհ
Լիանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է երկրի հարավում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և Վաշինգտոնում ստորագրված հաշտության համաձայնագրի կատարմանն Իսրայելին հարկադրելու անհրաժեշտության մասի, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
«Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ գնդակոծումները, ռմբակոծությունները, տների քանդումն իր օկուպացրած հարավային շրջաններում», - նշել է պետության ղեկավարը։
Աունն ընդգծել է, որ հուլիսի 21-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կխնդրի ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի նա արագացնի Լիբանանից իսրայելական ուժերի փուլ առ փուլ դուրսբերումը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել