ԵՄ-ն մինչև 45,3% հակադեմփինգային մաքսատուրքեր է սահմանել չինական անվադողերի նկատմամբ
Տնտեսություն
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Չինաստանից ներմուծվող մարդատար ավտոմեքենաների, թեթև բեռնատարների և ավտոբուսների անվադողերի նկատմամբ հակադեմփինգային մաքսատուրքեր է սահմանել, որոնց չափը տատանվում է 4,3-ից մինչև 45,3 տոկոս։
Բրյուսելի հայտարարության համաձայն՝ անցկացված հետաքննությունը ցույց է տվել, որ չինական արտադրանքը եվրոպական շուկա է մուտք գործել դեմփինգային՝ արհեստականորեն ցածր գներով, ինչը վնաս է հասցրել ԵՄ անվադողերի արդյունաբերությանը, որտեղ աշխատում է ավելի քան 80 հազար մարդ՝ միության 14 երկրներում։
Հետաքննությունը մեկնարկել էր 2025 թվականի մայիսին՝ եվրոպացի արտադրողների բողոքներից հետո և տևել մոտ 14 ամիս։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականին ԵՄ անվադողերի շուկայի ծավալը գերազանցել է 18 միլիարդ եվրոն, որից շուրջ 2,5 միլիարդ եվրոն բաժին է ընկել Չինաստանից ներմուծմանը։ Չինական արտադրողները զբաղեցրել են եվրոպական շուկայի մոտ 28 տոկոսը՝ մատակարարելով շուրջ 93 միլիոն անվադող։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ