Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան
Հայաստան
Բեյրութի նավահանգստում հուլիսի 9-ին պաշտոնապես հանձնվել է Հայաստանի կառավարության կողմից Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնությունը։
Արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ և խորհրդարանի անդամներ։
Իր ելույթում Կոստանյանը նշել է, որ այս աջակցությունը խորհրդանշում է հայ և լիբանանցի ժողովուրդների երկարամյա բարեկամությունն ու փոխադարձ համերաշխությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել մասնակցել Լիբանանում առկա մարդասիրական խնդիրների հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ