Մարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափը
Հասարակություն
Ռուս երգչուհի Մարիա Ռասպուտինայի ամուսին Վիկտոր Զախարովը հայտնել է, որ երգչուհին ամսական ստանում է 8 հազար ռուբլի կենսաթոշակ։ Այդ մասին նա պատմել է mk.ru-ին տված հարցազրույցում։
Զախարովի խոսքով՝ շատերը չեն հավատում, որ կենսաթոշակը կարող է այդքան փոքր լինել։ «Բոլորը հարցնում են՝ մի՞թե նման կենսաթոշակներ լինում են», — ասել է նա։
Նա նաև նշել է, որ Ռասպուտինայի դուստրը՝ Լիդիան, հաշմանդամության նպաստի շրջանակում ստանում է ավելի բարձր գումար, քան իր մայրը՝ կենսաթոշակի տեսքով, իսկ ինքը ստանում է 19 հազար ռուբլի կենսաթոշակ։
Ավելի վաղ Մարիա Ռասպուտինայի դուստրը պատմել էր, որ երկար տարիներ բարդ հարաբերություններ է ունեցել մոր հետ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ