Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ
Աշխարհ
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսաիդիի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հաղորդում է Press TV-ն:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հորմուզի նեղուցի շրջանում տիրող իրավիճակին:
Բոլոր մասնակիցներն ընդգծել են տարածաշրջանային խնդիրների լուծման համար դիվանագիտական եղանակների կիրառման կարևորությունը, ինչպես նաև շփումների և համակարգման շարունակման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու նպատակով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ