ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասին
Ռուսաստան
Չինաստանի Գուանչժոու քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում գտնվող ռուսաստանցի զբոսաշրջիկներին և բնակիչներին՝ առաջիկա օրերին սպասվող «Բավի» սուպերթայֆունի վտանգի մասին։
Չինաստանի կենտրոնական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրի հարավային ափերին մոտենում է վերջին տարիների ամենահզոր սուպերթայֆուններից մեկը, որի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 52 մետրի։
Կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 11-ի առավոտյան թայֆունը կանցնի Թայվան կղզու հյուսիսային հատվածով, իսկ երեկոյան կհասնի Ֆուցզյան և Չժեցզյան նահանգներ։ Դրա ազդեցությունը կզգացվի նաև հարակից շրջաններում։
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը խորհուրդ է տվել վտանգավոր եղանակի ընթացքում չլքել շենքերը, սահմանափակել տեղաշարժը, նախապես պատրաստել խմելու ջուր, սնունդ և լիցքավորված կապի միջոցներ, հետևել տեղական իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին և պարզել մոտակա ապաստարանների գտնվելու վայրը։
Բացի այդ, Չինաստանի հարավ ուղևորություն ծրագրող զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել վերանայել իրենց երթուղիները և հետաձգել վտանգավոր շրջաններ այցելությունները։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ