Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 18.40–ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Բժիշկները տեղում նաև օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, և այս պահին պարեկները սպասում են, մինչև կժամանի քննչական խումբը։
ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ