Թուրքիան շուտով կհայտարարի S-400 հրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու մասին
Աշխարհ
Թուրքիան կարող է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. պաշտոնական հայտարարությունը շուտով սպասվում է, հաղորդում է Hürriyet թերթը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Հաղորդագրությունները, որ Թուրքիան, իբր, կարող է իր ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել երրորդ երկրի, չեն համապատասխանում իրականությանը, հինգշաբթի օրը RIA Novosti-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։
«Ըստ առկա տեղեկությունների՝ S-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի այսօր», - գրում է Աբդուլքադիր Սելվին, որը կառավարական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող սյունակագիր է։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ