Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 76,61 դոլար
Տնտեսություն
Ուրբաթ առավոտյան նավթի գինը չափավոր բարձրանում է նախորդ օրվա անկումից հետո, թրեյդերները շարունակում են հետևել իրավիճակին Մերձավոր Արևելքում։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները, Մոսկվայի ժամանակով ժամը 8:11-ի տվյալներով, վաճառվում են$76,61 դոլարով մեկ բարելի դիմաց, ինչը 0,31 դոլարով (0,41 տոկոսով) բարձր է նախորդ աճուրդների փակման մակարդակից։ Հինգշաբթի դրանք էժանացել էին 1,72 դոլարով (2,2 տոկոսով)՝ հասնելով 76,3 դոլարի մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսներն այս պահին թանկացել են 0,32 դոլարով (0,44 տոկոսով)՝ մինչև 72,4 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 1,44 դոլարով (2 տոկոսով)՝ մինչև 72,08 դոլար մեկ բարելի դիմաց։
Brent-ի պայմանագրերը կարող են շաբաթն ավարտել մոտ 6, իսկ WTI-ինը՝ 5 տոկոս աճով, նշել է Reuters-ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ