Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցել է մինչև 43 միլիոն մարդ
Աշխարհ
Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության վեցօրյա հանդիսավոր արարողությունները տեղի ունեցան հինգ քաղաքներում՝ Թեհրանում, Ղոմում, Նաջաֆում, Քարբալայում և Մաշհադում։
Իրանական Press TV հեռուստաալիքի կողմից մեջբերված պաշտոնական գնահատականներով՝ արարողություններին մասնակցել է 41-43 միլիոն մարդ։
Երեկ երեկոյան Ալի Խամենեին թաղվել է Մաշհադում՝ շիաների ամենակարևոր սրբավայրերից մեկում՝ Իմամ Ռեզայի սրբավայրում։ Արտասահմանյան լրատվամիջոցները նույնպես հաստատել են ներկա մեծ բազմության մասին։
«Վերջին օրը հսկայական բազմությունը կրկին լցրեց գլխավոր փողոցները, այս անգամ՝ Իրանի ամենասուրբ քաղաքի՝ այաթոլլահ Ալի Խամենեիի ծննդավայր Մաշհադի փողոցները, որոնք տանում էին դեպի Իմամ Ռեզայի սրբավայրի ոսկեգույն գմբեթը», - հայտնել է BBC-ի թղթակից Լիզե Դուսեթը։
Ներկաները ձեռքներին պահել էին Խամենեիի լուսանկարներ, իրանական դրոշներ և պաստառներ, որոնցում կոչ էին անում սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ