Նորթվիչի բնակիչներին արգելվել է Անգլիայի դրոշներ բարձրացնել Աշխարհի առաջնության խաղից առաջ
Աշխարհ
Բրիտանական Daily Mail թերթը հաղորդում է, որ Չեշիր Ուեսթի և Չեստերի քաղաքային խորհուրդը Նորթվիչի բնակիչներին արգելել է անգլիական դրոշներ ցուցադրել իրենց փողոցներում՝ Անգլիայի և Նորվեգիայի միջև աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի խաղից առաջ։
«Խորհուրդը նամակներ է ուղարկել տանտերերին՝ նշելով, որ դրոշների ցուցադրումը «անօրինական» է և կարող է համարժեք լինել «հակասոցիալական վարքագծի», - գրել է թերթը։
Տեղական իշխանությունները հայտարարել են, որ փողոցներում տեղադրված դրոշները կարող են վտանգ ներկայացնել վարորդների համար։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ