Մոսկվայի կենդանաբանական այգում ցուցադրվում է աշխարհի ամենահազվագյուտ բուն
Ռուսաստան
Մոսկվայի կենդանաբանական այգու հազվագյուտ կենդանիների վերարտադրության կենտրոնի այցելուներն այսուհետ կարող են տեսնել աշխարհի ամենահազվագյուտ բվերից մեկին՝ ձկնորս բվին (рыбный филин)։
Ցուցադրության համար հատուկ բացված ընդարձակ վանդակում տեղավորվել է զույգը՝ Կուսական և Լեսնայան։ Տարածքը ստեղծվել է՝ հաշվի առնելով նրանց բնական միջավայրի առանձնահատկությունները․ այստեղ տնկվել են նաև նրանց հայրենի անտառներին բնորոշ բույսեր, այդ թվում՝ բամբուկ, ռոդոդենդրոն, մանջուրական կաղնի և այլ տեսակներ։
Կենդանաբանական այգու գլխավոր տնօրեն Սվետլանա Ակուլովայի խոսքով՝ վանդակի շուրջ աճող սոճիներն ու եղևնիները բնական պաշտպանիչ միջավայր են ստեղծում, միաժամանակ չխանգարելով այցելուներին դիտել թռչուններին։
Կենտրոնի հիմնական նպատակը ձկնորս բվի անհետացումը կանխելն է՝ կենդանաբանական այգու պայմաններում պահուստային պոպուլյացիա ձևավորելու միջոցով։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ