Ռուսաստանում շրջանառության մեջ է դրվել նորացված 100 ռուբլիանոց թղթադրամը
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը հուլիսի 10-ից շրջանառության մեջ է դրել նորացված 100 ռուբլիանոց թղթադրամը։
Նոր թղթադրամը նվիրված է Կենտրոնական դաշնային օկրուգին։ Դիմերեսի ձևավորումը պահպանվել է 2022 թվականի թողարկման տարբերակից․ այնտեղ պատկերված է Մոսկվայի Կրեմլի Սպասկայա աշտարակի հատվածը՝ ժամացույցով։
Թղթադրամի դարձերեսին տեղադրված են Կենտրոնական դաշնային օկրուգի ոճավորված քարտեզը և Ռժևի խորհրդային զինվորի հուշահամալիրը։
Կենտրոնական բանկի տեղեկացմամբ՝ նոր թղթադրամը աստիճանաբար կմտնի շրջանառության մեջ՝ օգտագործվելով գործող 100 ռուբլիանոց թղթադրամների հետ միասին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ