NYP․ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին Իրանի դեմ
Համաշխարհային Մամուլ
Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իրանի դեմ, եթե Վաշինգտոնը դիմի համապատասխան օգնության խնդրանքով։ Այդ մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
«Մենք արդեն ապացուցել ենք, որ աջակցում ենք ԱՄՆ-ին։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք դա կրկնել», — ասել է թերթի զրուցակիցը։
Հրապարակման մեջ նշվում է, որ հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր ռազմական հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսի 8-ին ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի տարածքին հասցվող հարվածները՝ դրանք բացատրելով Օրմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ իրականացված գործողություններին ի պատասխան։
Իրանը, իր հերթին, հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին՝ ԱՄՆ-ի գործողությունները որակելով որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ