Կիրկորովը պատմել է Պուգաչովայի հետ կապված «մարգարեական» երազների մասին
Հասարակություն
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ հաճախ երազում տեսնում է երգչուհի Ալլա Պուգաչովային և համոզված է, որ այդ երազները հաջողություն են բերում իրեն։
«Հստակ հիշում եմ, որ երազում տեսնում եմ նրան։ Եվ հենց նա երազումս հայտնվում է, իմ կյանքում անպայման ինչ-որ լավ բան է տեղի ունենում՝ հաջողվում է նոր նախագիծը կամ իրականանում է ցանկությունս», — ասել է Կիրկորովը։
Նա նշել է, որ, չնայած վերջին տարիներին իրենք չեն շփվում, շարունակում է երախտապարտ լինել նախկին կնոջը։
«Իմ պահապան հրեշտակը մայրիկս է, իսկ Ալլա Բորիսովնան իմ մուսան է։ Այդպես եղել է, կա և կլինի», — ընդգծել է երգիչը։
Ավելի վաղ Կիրկորովը առաջարկել էր նկարահանել Ալլա Պուգաչովայի կենսագրական ֆիլմը՝ նշելով, որ նրա մասշտաբի անհատականություն ռուսական երաժշտական մշակույթում չի եղել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ