Axios. Միջնորդները բանակցություններ են վարել ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ լարվածությունը թուլացնելու համար
Աշխարհ
Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները մի շարք հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարների հետ՝ իրավիճակը լիցքաթափելու և նրանց ուղիղ բանակցություններին վերադարձնելու նպատակով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հսկայական դիվանագիտական ջանքեր են գործադրվում երկու կողմերի հետ էլ լարվածության լիցքաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու, ապա տեխնիկական թիմերի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը սահմանելու համար», - լրատվամիջոցին ասել է աղբյուրներից մեկը։
Միջնորդ երկրների ներկայացուցիչները կարծում են, որ արդեն հասել են լարվածության մասնակի նվազեցման։ Ամերիկյան դիվանագիտական աղբյուրը հաստատել է դա Axios-ին։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Օդային հարվածների հետևանքով սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ի թիվս այլոց։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ